🎥Ռուսաստանում գնացքը բախվել է բեռնատարին

Հաղորդվում է, որ բեռնատարը փորձել է երթևեկել երկաթուղային անցումով, սակայն ձյան և մերկասառույցի պատճառով չի կարողացել անցնել։

ՌԴ Մերձմոսկովյան Դոմոդեդովոյում բեռնատարը խրվել է գնացքի գծերի վրա, բայց հրաշքով բոլոր ուղևորներին հաջողվել է դուրս դուրս գալ խցիկից։ Այս մասին գրում են թելեգրամյան ալիքները և հրապարակում տեսանյութ։ 

Հաղորդվում է, որ բեռնատարը փորձել է երթևեկել երկաթուղային անցումով, սակայն ձյան և մերկասառույցի պատճառով չի կարողացել անցնել։ Բարեբախտաբար, մարդիկ կարողացել են ժամանակին դուրս գալ բեռնատարից և փախչել անվտանգ հատված։ Նրանք հասցրել են նաև դուրս բերել երեխային։

Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը ստուգում է կազմակերպել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print