Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է գերեզմանոցներից թալանված մեծ քանակի ալյումինե ճաղավանդակներ։
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սրբապղծություններ են կատարվում գերեզմաններում, հիմնականում գիշերային ժամերին․ հայտնում է shamshyan.com-ը։
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում ժամը 04։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարբախի գերեզմաններում Niva մակնիշի ավտոմեքենա կա, որի մեջ գտնվող անձինք, ենթադրվում է, իրենց սև գործն են անում։
Երևանի գնդի պարեկներին հաջողվում է նրանցից մեկին բռնել, իսկ մյուսին բռնում է ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ Արամայիս Սարգսյանը։
Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է գերեզմանոցներից թալանված մեծ քանակի ալյումինե ճաղավանդակներ։
Նշված անձինք տեղափոխվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Տեղում պարզվում է նաև, որ նրանք ալյումինե ճաղավանդակները գողացել են Արարատի մարզի գերեզմանատներից մեկից։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշված անձինք ներկայացվել են քննչական բաժին, ինչպես նաև գողոնը և այն տեղափոխած Niva-ն։