Տուժածների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության:
«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսն ավտովթարի է ենթարկվել։ Այսօր` ժամը 20:45–ի դրությամբ, Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 4 քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնը։
«Բոլոր տուժածները ստացել են առաջին բուժօգնություն, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տուժածների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության: