ԵՄ առաքելության ընդլայնումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը վերահսկելու համար. Ռիտեր

Առաքելությունը պարեկություն է իրականացնում Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան քաղաքներում տեղակայված վեց առաջատար օպերատիվ բազաներից:

2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը որոշում է ընդունել մեծացնե Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) դիտորդական ներուժը հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում առաքելության գործունեության գոյություն ունեցող գոտու սահմաններում՝ իր ներկայությունը 138 աշխատակցից հասցնելով 209-ի։

«Առաքելության անձնակազմի թվի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատմանը։ Այժմ առաքելությունը կկարողանա ավելի շատ պարեկություններ իրականացնել տեղում:

Արդյունքում մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք դիտարկելու և զեկուցելու հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում անվտանգության հետ կապված իրավիճակի մասին, ինչպես նաև նպաստելու հակամարտության հետևանքով տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանը»,-ասել է Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

«Առաքելության առջև խնդիր է դրված դիտարկել իրավիճակը տեղում և զեկուցել դրա մասին, նպաստել հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանը և, հիմնվելով վերոհիշյալի վրա, նպաստել ԵՄ բարձր մակարդակով ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը և հարաբերությունների կարգավորմանը:

Առաքելությունը պարեկություն է իրականացնում Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան քաղաքներում տեղակայված վեց առաջատար օպերատիվ բազաներից: Սա ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային ամբողջ սահմանը: Առաքելության ուժեղացումը թույլ կտա նրանց ավելի շատ պարեկություններ իրականացնել»,-հավելել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print