Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղում բացվել է նորաոճ էլեկտրոնային գրադարան և Ադդիտիվ տեխնոլոգիաների լաբորատորիա

Գրադարանի դիզայն նախագիծը, ճարտարագիտական լուծումները և ծրագրային ապահովումը մշակվել է մասնաճյուղում։

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի մասնակցությամբ Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղում բացվել է նորաոճ էլեկտրոնային գրադարան և Ադդիտիվ տեխնոլոգիաների լաբորատորիա: Բացման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

Գրադարանի դիզայն նախագիծը, ճարտարագիտական լուծումները և ծրագրային ապահովումը մշակվել է մասնաճյուղում։ Այցելուները գրադարանից կօգտվեն պլաստիկ էլեկտրոնային քարտերով, որը հնարավորություն է ընձեռում պատվիրած գրքի վերաբերյալ SMS հաղորդագրության միջոցով տեղեկանալ գրքի ստացման և վերադարձման ժամկետի մասին։

Էլեկտրոնային գրքերի պատվիրման դեպքում այցելուն ստանում է QR կոդ, որի միջոցով գիրքը ավտոմատ ներբեռնվում է վերջինիս հեռախոսի կամ այլ թվային սարքի մեջ։ Համակարգը կատարում է ծրագրային վերլուծություններ գրադարանի աշխատանքի վերաբերյալ։ Գրադարանի ընթերցասրահը հարմարեցված է նաև քննարկումների, բանավեճերի անցկացման համար։

Նորաբաց Ադդիտիվ տեխնոլոգիաների լաբորատորիան համալրված է պրոֆեսիոնալ աշխատանքի համար նախատեսված երկու տպող գլխիկներով եռաչափ տպիչով ու սկաներով և այլ գործիքներով, որը հնարավորություն է տալիս իրականացնել ցանկացած բարդության դետալի եռաչափ մոդելավորում՝ ծրագրային միջավայրում, ինչպես նաև անմիջական նախատիպի սկանավորման միջոցով։

Տպիչը ապահովում է տարբեր հատկություններով, այդ թվում նաև ջրալույծ պլաստմասաների համադրությամբ պատրաստված դետալների ստացում մինչև 0,05 մմ ճշտությամբ։

Նման ծրագրերը մարզային կառույցներում լինելու են շարնակական: Այն ճանապարհ է ապահովելու մրցունակ տեխնոլոգիական կրթություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print