Մահացել է «Արարատ-73»-ի նախկին հարձակվող Նիկոլայ Ղազարյանը

Լեգենդար ֆուտբոլիստը թիվ 8-րդ հիվանդանոց էր տեղափոխվել սիրտ թոքային անբավարածության ախտորոշմամբ։

Այսօր 76 տարեկան հասակում մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը։

Նա մի քանի օր առաջ էր տեղափոխվել Երեւանի 8-րդ հիվանդանոց՝ սիրտ թոքային անբավարածության ախտորոշմամբ։

Նիկոլայ Ղազարյանը ծնվել է 1947 թվականի հունվարի 11-ին։ 1973-ին «Արարատ»-ի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, 1971 եւ 1976 թվականներին եղել առաջնության արծաթե մեդալակիր։ Հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականում, անցկացրել է 295 հանդիպում ու դարձել 67 գոլի հեղինակ։


Կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ, 1992 թվականին դարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամ, կառույցի առաջին նախագահն է։ 2013 թվականին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ փայլուն նվաճումների համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print