Հայաստանը բավականին բարձր դիրք է գրավում թափանցիկ եւ հաշվետու հանքարդյունաբերության ոլորտ ունենալով․ՏԿԵ փոխնախարար

ՏԿԵ փոխնախարարի խոսքով՝ Կառավարությունն ընդունեց ռազմավարություն, որտեղ ամենակարեւոր շեշտադրումները բնապահպանական, առողջապահական և սոցիալական հարցերին էր ուղղված։

Մենք ներդնում ենք նոր ստանդարտներ թե բնապահպանական, թե առողջապահական, թե սոցիալական: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։

«Հայաստանը բավականին բարձր դիրք է գրավում թափանցիկ եւ հաշվետու հանքարդյունաբերության ոլորտ ունենալով: Մենք շարունակաբար այդ ստանդարտներն ավելի ենք խստացնում: Գիտեք, որ ընդունեցինք ռազմավարություն, որտեղ ամենակարեւոր շեշտադրումները բնապահպանական, առողջապահական, թե սոցիալական հարցերին էր ուղղված, եւ այդ ստանդարտների ներդրումը արդեն պատասխան է բոլոր տեսակի հարցադրումներին»,-ասաց նա:

Անդրադառնալով Թեղուտի հանքավայրին եւ հանքարդյունաբերության ոլորտում աճի ցածր տեմպերին, փոխնախարարն ասաց. «Այո, կան արտահանման հետ կապված խնդիրներ, որոնցից մենք տեղյակ ենք եւ աշխատում ենք իրենց հետ: Ինչ վերաբերում է վիճակագրության թվերին, մենք ոչ մի բան գաղտնի չենք պահել՝ կապված Սոթքի հանքավայրի չաշխատելու հետ, մոտ 7-8 ամիս Թեղուտը չէր աշխատում»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print