ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Նախատեսվում է քննարկել 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստի և ՀԱՊԿ նստաշրջանի արդյունքները։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան, որտեղ կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Նախատեսվում է քննարկել 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստի և ՀԱՊԿ նստաշրջանի արդյունքները։ Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ տելեգրամ ալիքը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print