ԱԱԾ տնօրեն ու տեղակալներ կնշանակի վարչապետը․ օրենսդրական նախաձեռնություն

Ըստ այդմ, նրանք կհամարվեն հանրային պաշտոն զբաղեցնող։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել ու դրական եզրակացության է արժանացրել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի նախագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է ԱԱԾ տնօրենի ու տեղակալների նշանակումն ու ազատումը վերապահել վարչապետին և նրանց համարել հանրային պաշտոն զբաղեցնող. 

«Փոփոխությունը վերաբերվում է միայն ԱԱԾ տնօրենին ու նրա տեղակալներին, այսինքն, վարչական պաշտոն զբաղեցնող անձանց, և որևէ կերպ չի առնչվում ԱԱԾ մյուս ստորաբաժանումների աշխատակազմերին։ Միայն տնօրենի ու նրա տեղակալների նշանակման կարգին է վերաբերում՝ հաշվի առնելով, որ վարչապետի ենթակա մարմինները հանրային ծառայության պաշտոնների համաձայն վարչական պաշտոն զբաղեցնող անձինք են, և նրանց նշանակման ու ազատման կարգը համապատասխանեցման կարիք ունի»,- ասել է արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։

Ըստ նրա՝ օրենքի ընդունումից հետո տնօրենն ու տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ԱԱԾ մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոն զբաղեցնող։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print