Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Թրամփի նախագահի թեկնածության առաջադրումը

«Դատարանի մեծամասնությունը համարում է, որ նախագահ Թրամփը զրկված է նախագահի պաշտոնը զբաղեցնելուց՝ համաձայն Միացյալ Նահանգների Սահմանադրության տասնչորսերորդ ուղղման երրորդ մասի», — ասվում է դատարանի որոշման մեջ:

Կոլորադոյի Գերագույն դատարանը որոշել է, որ սահմանադրորեն արգելված է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածության առաջադրումը 2024 թ․ նահանգի փրայմերիզում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

«Դատարանի մեծամասնությունը համարում է, որ նախագահ Թրամփը զրկված է նախագահի պաշտոնը զբաղեցնելուց՝ համաձայն Միացյալ Նահանգների Սահմանադրության տասնչորսերորդ ուղղման երրորդ մասի», — ասվում է դատարանի որոշման մեջ:

14-րդ ուղղումը նշում է, որ «ապստամբության մասնակցած» պաշտոնյաներին արգելվում է ապագայում պաշտոններ զբաղեցնել:

Դատարանը հետաձգել է իր որոշումը մինչև հունվարի 4-ը, որպեսզի Թրամփը կարողանա դիմել Գերագույն դատարան վերանայման: Եթե նա դիմի այդ քայլին, ապա նրա անունը ինքնաբերաբար կմնա քվեաթերթիկում, քանի դեռ դատավորները չեն քննարկել բողոքը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը նահանգի հանրապետականների նախնական ընտրություններում արգելելու մասին Կոլորադոյի դատարանի որոշումը կայացվել է քաղաքական դրդապատճառներով և, ամենայն հավանականությամբ, կչեղարկվի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print