Վարդենյաց լեռնանցքում և Ջերմուկի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում և Ջերմուկի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Մ-2 միջպետական ավտոճանապարհի Հարժիս բնակավայրի խաչմերուկի հատվածում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print