Հնդկաստանը շուտով Հայաստանին ՀՕՊ համակարգեր կմատակարարի

Սպասվում է, որ առաքումը Հայաստան կսկսվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։

Հնդկաստանը մտադիր է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում սկսել Հայաստանին մատակարարել իր «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերը:

 Alphanews.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ANI գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրին։

«Սպասվում է, որ առաքումը Հայաստան կսկսվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- նշել է աղբյուրը։

Գործակալության տվյալներով՝ Հայաստանը ՀՕՊ այս համակարգերը Հնդկաստանից գնել է 600 մլն դոլարով։

«Ակաշ» փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգը ստեղծվել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության կողմից։ Համալիրի առաջին հաջող փորձարկումները տեղի են ունեցել 2007 թվականի դեկտեմբերին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print