Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։
Մահվան ելքով վրաերթ է այսօր տեղի ունեցել Շիրակի մարզում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 14:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 52-ամյա Սեյրան Ա.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Լալայան փողոցում վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կին հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում է մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք: