🎥 Եմենում համընդհանուր զորահավաք է սկսվել

Եմենցի պաշտոնյան նշել է, որ երբ պայմանները ստեղծվեն, զինվորները կմասնակցեն ռազմական գործողություններին Գազայի հատվածում։

Եմենի հյուսիսում համընդհանուր զորահավաք է սկսվել՝ Գազայի հատված մարտիկներ ուղարկելու համար։ Այս մասին հայտարարել է «Անսար Ալլա» շիական ռազմականացված խմբավորման քաղբյուրոյի անդամ Խուզամ ալ-Ասադը։

«Ինչ վերաբերում է Գազայի հատվածում մեր ժողովրդին աջակցելու նպատակով համընդհանուր ժողովրդական զորահավաքին, ապա այն մեկնարկել է բոլոր նահանգներում, բացվել են ուսումնական ճամբարներ, տասնյակ հազարավոր երիտասարդներ կամավոր մասնակցել են ռազմական հմտություններ ձեռք բերելուն»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, հութիների ներկայացուցիչը նշել է, որ Հյուսիսային Եմենի իշխանությունների կողմում ռազմական գործողությունների վերապատրաստում անցնող պահեստայինների կարիք չկա, քանի որ Եմենի Հանրապետությունն ունի կանոնավոր բանակ և զարգացած ռազմական ներուժ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print