Իրանցի նախարարը հայտնել է, որ Թեհրանը համաձայնագիր կստորագրի Ադրբեջանի հետ Արազի միջանցքի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Sepah Pasdaran-ը։
Այդ կապակցությամբ կանցկացվի համապատասխան միջոցառում, որին կմասնակցեն նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչները։
Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը։
Իրանցի նախարարը նշել է, որ կապալառու ընկերության նշանակումով սկսվել է Արազի միջանցքի ստեղծման գործընթացը։ Այս գործընթացը ներառում է Արազ գետի վրա կամրջի կառուցումը և մայրուղու ընդլայնումը։