📹Թուրք ֆուտբոլիստները ծեծել են իրար

Ծեծկռտուքի արդյունքում հինգ խաղացող հեռացվել է խաղադաշտից։

Թուրքիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ լիգայի «Բուրսասպոր» – «Դիարբեքիրսպոր» խաղում ֆուտբոլիստների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ծեծկռտուքի արդյունքում հինգ խաղացող հեռացվել է խաղադաշտից։

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի Սուպերլիգայում միջադեպ էր տեղի ունեցել, երբ Անկարագուջուի նախագահ Ֆարուկ Քոջան «Ռիզեսփորի» հետ հանդիպումից հետո (1:1) մի քանի հոգու ուղեկցությամբ վազել էր խաղադաշտ ու հարվածել մրցավար Հալիլ Ումութ Մելերին։ Մինչ դատավորը պառկած էր սիզամարգին, նրան մի քանի ոտքով հարվածեցին։

Միջադեպին արձագանքել են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոն։

Մեհլերը հեռացավ կարիերայից, բոլոր առաջնություններում հանդիպումները դադարեցվեցին, միջադեպի հեղինակը կալանավորվեց և հրաժարական տվեց։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print