Մոսկվան աշխատում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ. Գերասիմով

Ռուսաստանը նպատակաուղղված ձգտում է ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը Անդրկովկասում, խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև և լուծել երկու երկրների միջև առկա ամենասուր հակասությունները։ Այս մասին ասել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

«Ռուսաստանի Դաշնությունը նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև հայ-ադրբեջանական ամենասուր հակասությունների լուծման քաղաքական ուղու վրա», – ասել է Գերասիմովը օտարերկրյա ռազմական կցորդների հետ ունեցած իր ճեպազրույցում՝ ամփոփելով ՌԴ ՊՆ-ի 2023 թվականի գործունեության արդյունքները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print