Պարզվել է, որ երիտասարդը խառնել է ճոպաններն ու ցած ընկել ավելի քան 60 մետր բարձրությունից:
Չելյաբինսկում Ձմեռ պապի հագուստով երիտասարդն ընկել է 24-րդ հարկից և մահացել: Լեռնագնացությամբ զբաղվող երիտասարդը ցանկացել է շնորհավորել երեխաներին և միևնույն ժամանակ տպավորիչ ձևով ներկայանալ, սակայն վայր է ընկել։
Ինչպես գրում է Mash թելեգրամյան ալիքը, ընկնողը 25 տարեկան էր: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բակի երեխաները կանչում էին Ձմեռ պապին. վերջինս ընկել է կից կառույցի տանիքին:
Պարզվել է, որ երիտասարդը խառնել է ճոպաններն ու ցած ընկել ավելի քան 60 մետր բարձրությունից: Դեպքի վայրում աշխատում են քննիչները: