Հիշեցնենք՝ «Հետք»-ը պարզել էր, որ «Սիթի բայք» (citibike.am) անվանումով կայքն առաջարկում է ներդրումներ անել և գումար վաստակել՝ ներդրումից տոկոսներ ստանալով։
«Սիթի բայք» ներդրումային ծրագրով աշխատող կայքի մասին «Հետք»-ի հրապարակումը Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է, ապա՝ ուղարկել Քննչական կոմիտե։
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցին հայտնել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
«Երեկ հայտնի դարձավ, որ կայքը փակվել է, իսկ մարդիկ կորցրել են իրենց ներդրած գումարները»,-հայտնում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք՝ «Հետք»-ը պարզել էր, որ «Սիթի բայք» (citibike.am) անվանումով կայքն առաջարկում է ներդրումներ անել և գումար վաստակել՝ ներդրումից տոկոսներ ստանալով։ Եթե ներդրողը հրավիրի նաև ընկերներին, ու նրանք իր կոդով գրանցվեն, ապա այդ գրանցումներից նույնպես ներդրում կատարողը գումար կստանա։ Այս սխեման ֆինանսական բուրգ էր հիշեցնում։ Բացի այդ, կայքը հանդես էր գալիս ամերիկյան հայտնի City bike ընկերության անունից, և նշում, թե երբ մարդիկ ներդրում են անում, ամերիկյան ընկերությունը դա օգտագործում է նոր հեծանիվների համար, և դրանք վարձակալության տալով՝ մարդկանց տոկոսներ է տալիս։ Մարդկանց էջերն առանց պատճառի արգելափակում էին և բոլորին մեկ պատասխան էին տալիս՝ «կապվեք ձեր վերադասի հետ»։ Իսկ երբ մարդիկ գրում էին «վերադասներին», նրանք չէին պատասխանում նամակներին կամ կրկին արգելափակում էին։
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։