100-ից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել:
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում։ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան, Սիսիանի Զանգեր հատվածում եղանակի, վատ տեսանելիության ու թեթև բքի պատճառով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 100-ից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղից շարժվել։
Աշխատանքներ են կատարում ճանապարհներին՝ մեքենաների տեղաշարժը վերականգնելու համար։