🎥Բելգիայում 20 մետրանոց տոնածառն ընկել է

Դժբախտ պատահարի հետևանքով կա 1 զոհ և 2 վիրավոր։

Բելգիայի Ուդենարդ քաղաքում 20 մետրանոց ծառն ընկել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի ժամանակ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել, հայտնում են HLN և VRT հեռուստաընկերությունները։

20 մետր բարձրությամբ և մոտ 5 տոննա կշռող ծառը տեղադրված  է եղել Օդենարդում տոնավաճառի տարածքում, երբ ուժեղ քամի է բարձրացել` ծառն ընկել է երեք մարդու վրա։ 63-ամյա կինը կյանքին վտանգ սպառնացող վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և ստացած վնասվածքներից մահացել։ Եվս երկու կանայք, որոնց վրա ընկել է ծառը, թեթեւ վնասվածքներ են ստացել։

Օդենարդեի քաղաքապետ Մարնիկ դե Մեուլեմեսթերը հայտնել է, որ 20 մետրանոց ծառը տապալվել է ուժեղ քամու պատճառով: «Ծառը ամուր էր, բայց անսպասելիորեն տեղաց հորդառատ անձրև և սկսվեց ուժգին քամի: Արդյունքում ծառը ընկել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի մոտ, որտեղ ներկա են եղել բազմաթիվ մարդիկ»,- ասել է քաղաքի քաղաքապետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print