Հյուրատներից մեկում տղամարդը նռնակով ինքն իրեն պայթեցրել է

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեկտեմբերի 22-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկունք գյուղում գործող «Ռուբին» հյուրանոցային համալիրում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկները սահմանազատել են տարածքը։ Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցի թիվ 305 հյուրատանը՝ բազմոցի դիմաց, հատակին, հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդն ինքնասպան է եղել՝ նռնակով իրեն պայթեցնելու եղանակով։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդը երեկոյան այցելել է նշված հյուրանոցային համալիր, սնունդ է պատվիրել, ապա առանձնացել է իր կողմից պատվիրված սենյակում, որոշ ժամանակ անց աշխատակիցները հայտնաբերել են նրան մահացած։

Հյուրանոցային համալիրում տեղադրված են նաև տեսախցիկներ, որոնք քննիչն առգրավել է։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Դիակի մոտ հայտնաբերվել է կարճափող հրազեն, նռնակի պայթուցիչը, որը հավանաբար նա պայթեցրել է։ Տեղում աշխատում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print