«Ազատությանը» երեկ տված հարցազրույցից ժամեր անց պաշտոնից հեռացել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։
Ֆեյսբույքան իր էջում Գրիգորյանը պատճառների մասին ոչինչ չի նշել, միայն գրել է, որ իր հարցազրույցը տարատեսակ շահարկումների տեղիք է տվել։
«Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, որն այս պահին չի արտահայտում որևէ պաշտոնական դիրքորոշում։ Տեղեկացնում եմ նաև, որ ես չեմ հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդական», – գրել է Գրիգորյանը։
Այսօր «Ազատության» հետ զրույցում Վլադիմիր Գրիգորյանը իր պաշտոնանկության պատճառների մասին խոսել չցանկացավ՝ խոստանալով մեկնաբանություններ տալ մի քանի օրից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։