Անհայտ անձը Հայաստանում հայտնի ՍՊ ընկերություններից մեկի Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղակայված վճարային տերմինալներից հափշտակել է խոշոր չափի գումար:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում վերջին օրերին անհայտ անձը, դեռևս չպարզված եղանակով, օգտագործելով Հայաստանում հայտնի ՍՊ ընկերություններից մեկի Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղակայված վճարային տերմինալները, կարողացել է այդ տերմինալներից հափշտակել խոշոր չափի գումար:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ այդ անձն օրերի ընթացքում տերմինալից հափշտակել է 25 միլիոն դրամ: Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեին: Նախաքննության շահերից ելնելով՝ նշված ՍՊԸ-ի անունը չի հրապարակվում։