Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին իրեն սնանկ է հայտարարել

Հայտարարության համաձայն՝ Ջուլիանին ունի 100-500 միլիոն դոլարի պարտքեր և մինչև 10 միլիոն դոլարի ակտիվներ:

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, Թրամփի նախկին աջակից Ռուդի Ջուլիանին սնանկության դիմում է ներկայացրել Նյու Յորքի դաշնային դատարան։

Ընդամենը մի քանի օր առաջ երդվյալ ատենակալները նրան պարտավորեցրել են զրպարտության համար գրեթե 150 միլիոն դոլար վճարել երկու նախկին ընտրական աշխատողներին:

Հայտարարության համաձայն՝ Ջուլիանին ունի 100-500 միլիոն դոլարի պարտքեր և մինչև 10 միլիոն դոլարի ակտիվներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print