Հանրապետության ավտոճանապարհներին ուժեղացված ծառայությունը շարունակվում է, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ժամը 17:30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց և 121 քաղաքացու ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Փրկարարական աշխատանքներում ներգրավված են ամենագնացներ և թրթուրավոր տեխնիկա:



