Վայոց ձորի լեռներում ձյան ծածկի բարձրությունը հասել է 40 սմ-ի

Հանրապետությունում դիտվել են ինտենսիվ տեղումներ և քամու ուժգնացում, որոնք լեռնային շրջաններում ուղեկցվել են ուժեղ բքով։

Ինչպես և կանխատեսվել էր` ակտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ին և 24-ին դիտվել են ինտենսիվ տեղումներ և քամու ուժգնացում, որոնք լեռնային շրջաններում ուղեկցվել են ուժեղ բքով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է․

Շիրակում՝ 7-16 սմ,
Կոտայքի լեռներում՝ 15-17 սմ,
Կոտայքի նախալեռներում՝ 2 սմ,
Գեղարքունիքում՝ 5-34 սմ,
Լոռիում՝ 1-7 սմ,
Արագածոտնի լեռներում՝ 11-19 սմ,
Արագածոտնի նախալեռներում՝ 3 սմ,
Վայոց ձորի լեռներում՝ 40 սմ,
Սյունիքի նախալեռներում՝ 4-5 սմ։

Դեկտեմբերի 23-ին և 24-ին հանրապետության տարածքում քամու առավելագույն արագությունը պոռթկումների ժամանակ կազմել է․

Ստեփանավանում՝ 46 մ/վ,
Բագրատաշենում՝ 35 մ/վ,
Պուշկինի լեռնանցքում 32 մ/վ,
Իջևանում՝ 28 մ/վ,
Արագած բարձրլեռնային կայանում՝ 27 մ/վ,
Արթիկում՝ 26 մ/վ,
Մարտունիում՝ 25 մ/վ,
Վանաձորում՝ 23 մ/վ,
Գավառում՝ 22 մ/վ։

Մյուս օդերևութաբանական կայաններում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print