Այս կեղծիքների միջոցով, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, Բույանովսկին եւ նրա հանցակիցները ստել են արտահանվող ապրանքի արժեքի, դրա վերջնական շահառուների եւ վերջնական հասցեների մասին:
ԱՄՆ քաղաքացի, Կանզաս նահանգի Լոուրենս քաղաքի բնակիչ Կիրիլ Բույանովսկին օրերս ընդունել է իր մեղքն այն բանում, որ իրեն պատկանող «KanRus Trading Company Inc.»-ի միջոցով ավիացիոն սարքավորումներ է ուղարկել Ռուսաստան, որը 2022 թ. փետրվարին Ուկրաինա ներխուժելուց հետո հայտնվել է արեւմտյան պատժամիջոցների տակ: Այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը): ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ իբրեւ կապող օղակ ի թիվս այլ երկրների օգտագործվել է նաեւ Հայաստանը, գրում է «Հետք»-ը։
«Բույանովսկին ընդունել է, որ երկար ժամանակ մասնակցություն է ունեցել դեպի Ռուսաստան ամերիկյան բարդ ավիացիոն սարքավորումների մաքսանենգ տեղափոխությանը»,- հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Մեթյու Օլսենը (ԱՄՆ-ում արդարադատության նախարարությունը ղեկավարում է գլխավոր դատախազը):
Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ առեւտրային կազմակերպության նախագահ Կ. Բույանովսկին խոստովանել է, որ 2020 թվականից մինչեւ իր ձերբակալությունը՝ 2023 թ. մարտ ամիսը, այլ մեղադրյալների, այդ թվում՝ «KanRus Trading Company»-ի փոխնախագահ Դուգլաս Էդվարդ Ռոբերտսոնի հետ համաձայնության գալով, մաքսանենգ եղանակով ամերիկյան արտադրության ավիացիոն սարքավորանք է առաքել Ռուսաստան, ինչպես նաեւ այլ երկներում գտնվող ռուսաստանցի շահառուների՝ ի թիվս այլ գործողությունների, գիտակցաբար կեղծելով արտահանման ձեւաթղթերն ու արտահանման անհրաժեշտ փաստաթղթերը ԱՄՆ կառավարությանը չներկայացնելով: Այս կեղծիքների միջոցով, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, Բույանովսկին եւ նրա հանցակիցները ստել են արտահանվող ապրանքի արժեքի, դրա վերջնական շահառուների եւ վերջնական հասցեների մասին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։