«Հայաստանը հստակ որոշել է մի փոքր հեռու մնալ Մոսկվայից․ մենք դա խրախուսում ենք». ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ

«Մենք աջակցում ենք մեր գործընկերների ցանկացած որոշմանը, որը, մեր կարծիքով, օգտակար է տարածաշրջանի կայունության համար։ Մեզ համար դա շատ կարևոր է»։

Վրաստանի Առաջին ալիքը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ հարցազրույց է արել, որտեղ վերջինս, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ՆԱՏՕ-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Պատասխանելով ՀՀ կողմից անվտանգության ոլորտի դիվերսիֆիկացիայի և ՆԱՏՕ–ի հետ հարաբերությունների սերտացման հարցերին՝ Կոլոմինան ասել է․

«Կարծում եմ՝ Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը, որպեսզի մի փոքր հեռու մնա Մոսկվայից։ Դա մենք խրախուսում ենք: Հայերն ազատ են ինքնուրույն որոշումներ կայացնելու․ նրանք որոշել են դա անել։ Կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մերձենալ մեզ հետ՝ ակնկալելով ավելի շատ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն, խնդրելով ՆԱՏՕ-ի՝ ավելի մեծ ներկայություն և տեսանելիություն այն հարաբերություններում, որոնք ունեն մեզ հետ։ 

Մենք աջակցում ենք մեր գործընկերների ցանկացած որոշմանը, որը, մեր կարծիքով, օգտակար է տարածաշրջանի կայունության համար։ Մեզ համար դա շատ կարևոր է»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print