Ձկնորսներից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, որն իրականացվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ)։
Գեղարքունիքի մարզում ձկնորսությամբ զբաղվող նորատուսցիների և պարեկների միջև տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված ձկնորսներից մեկը կալանավորվել է՝ մեկ ամիս ժամկետով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքում բավականին լարված իրավիճակ է։ Ձկնորսները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով թույլ տալ իրենց ձուկ որսալ։ Իրավիճակն առավել լարվել է, երբ իրավապահները ծեծելով բերման են ենթարկել ձկնորսներին։ ՔԿ-ն իր հերթին է հաղորդագրություն տարածել՝ հայտնլով, թե դիմակավորված առերևույթ ձկնորսներն են ծեծել պարեկներին։ Մասնավորապես, ՔԿ-ն հայտնել էր 26 ձկնորսների ձերբակալության մասին, որոնցից 25-ն ազատ են արձակվել։ Ձկնորսներից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, որն իրականացվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ)։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, որը բավարարվել է մասնակի, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ մեկ ամիս ժամկետով։