Հակոբ Մանուկյանը դարձել է հաղթող, իսկ Գագիկ Մորիկյանը և գյումրեցի Ասյա Մնոյանը ՝ երրորդ մրցանակակիր:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գավաթի պատանեկան բաց խաղարկությունում մեդալներ են նվաճել նաեւ Հայաստանի սուսերամարտիկները։
Խոցասուսերակիրների հավաքականի անդամ Հրաչյա Առաքելյանը առավելության է հասել բոլոր մրցակիցների նկատմամբ ու նվաճել ոսկե մեդալ, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Նրա թիմակիցներ Նարեկ Խաչատուրյանը և Անահիտ Նավասարդյանը գրավել են երրորդ տեղը:
Ճկասուսերակիրները նույնանման արդյունք են ունեցել: Հակոբ Մանուկյանը դարձել է հաղթող, իսկ Գագիկ Մորիկյանը և գյումրեցի Ասյա Մնոյանը ՝ երրորդ մրցանակակիր: