ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Տիգրանաշենի ոլորաններում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Արա գյուղ-Բուժական, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ (բուք է), Ծիլքար-Սպիտակի ոլորանների սկզբնամաս (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպիտակի (մերկասառույց) ոլորանները փակ է բեռնատարների համար:  Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:  Տիգրանաշենի ոլորաններում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Արա գյուղ-Բուժական, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։  Ճամբարակ քաղաքում և Շինուհայր գյուղում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print