Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Տիգրանաշենի ոլորաններում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Արա գյուղ-Բուժական, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպիտակի (մերկասառույց) ոլորանները փակ է բեռնատարների համար:

Ծիլքար-Սպիտակի ոլորանների սկզբնամաս (բուք է), Ալագյազ-Արթիկ (բուք է), Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տիգրանաշենի ոլորաններում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Արա գյուղ-Բուժական, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ճամբարակ քաղաքում և Շինուհայր գյուղում բուք է:

Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print