Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան և Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Սևանի թունել ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ծիլքար և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են։
Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան և Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Սևանի թունել ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։