Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ դա պայմանավորված է նաև Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններով` առ այն, որ նրանք ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Խաղաղությունը տարածաշրջանում երբեք այսքան մոտ չի եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մենք հիմա ամենամոտն ենք դրան, և ես լիահույս եմ, քանի որ ակտիվ փոխանակվում են տարբերակները, և կառուցողական քննարկում է գնում»,– ասաց նա։
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ դա պայմանավորված է նաև Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններով` առ այն, որ նրանք ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Ինչ վերաբերում է կողմերի չստացվող հանդիպումներին` ապա ԱԺ խոսնակը չհերքեց, որ դա խնդիր է, բայց հավելեց, որ քննարկումնները շարունակվել են և շարունակվելու են։
Խոսելով անցնող տարվա ձեռքբերումների մասին` Ալեն Սիմոնյանը նշեց, որ տարին հպուսադրող է եզրափակվում թե խաղաղության գործընթացի, թե գերիների վերադարձի առումով։