Բայրամովն ու Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել

Նախարարները խոսել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարների մասին»,-ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով ՝ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխգործակցության հարցեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print