Այս հեռախոսազրույցում կողմերն ընդգծել են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, համագործակցության և երկկողմ հարաբերությունների վերջին վիճակը, տարածաշրջանային և միջազգային որոշ խնդիրներ։ Այդ մասին հայտնել է Irna գործակալությունը։
Անդրադառնալով Կովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ Ամիր Աբդուլլահիանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի բանակցությունների գործընթացը և ընդգծել Իրանի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը անկեղծորեն, ազնվորեն և անվերապահորեն հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը, և այդ դիրքորոշումը Մոսկվան չի կարող փոխել։ Այս հեռախոսազրույցում կողմերն ընդգծել են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը։