Երեքշաբթի օրն Աբդոլլահյանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ։
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր գալիս է Երևան։
Այցի ընթացքում բանակցությունների առանցքում կլինեն քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիների ուսումնասիրությունը, ինչպես նաև 3+3 մեխանիզմի շրջանակներում Հարավային Կովկասի տարածաշրջանի կարևոր հարցերի շուրջ խորհրդակցությունները:
Երեքշաբթի օրն Աբդոլլահյանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ՝ Կովկասում տեղի ունեցող զարգացումների և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության հաստատման շուրջ: