Հաղորդվում է, որ տղան հոսպիտալացվել է, և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
ՌԴ Վոլգոգրադի մարզում ոստիկանը նետվել է սառցակալաց գետի մեջ ու փրկել խեղդվող երեխային։ Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները։
Դեկտեմբերի 26-ին անցորդները տեղի Մոկրայա Մեչետկա գետում սառույցի մեջ ընկած երեխայի են տեսել։ Ականատեսները զանգահարել են ոստիկանություն ու փրկարար ծառայություն։
Դեպքի վայր ժամանած ոստիկանը նետվել է ջուրը և, ձեռքերով կոտրելով սառույցի շերտը փրկել է 12-ամյա դպրոցական տղային։ Հաղորդվում է, որ տղան հոսպիտալացվել է, և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։