Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Shamshyan.com-ի տեղեկություններով ժամը 14:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Մ. Ասատրյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Վարդենյաց լեռնանցքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել է ևս 1 ուղևոր: