ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հանրապետություն և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկաս։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վնասակար է համարել Հայաստանում տեղակայված 102 ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները։
«Այժմ Հայաստանը բախվում է մի շարք մարտահրավերների։ Ընդ որում՝ արևմտյան խաղացողների օգնությամբ այդ մարտահրավերները կանգնեցնել չի ստացվի։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հանրապետություն և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկաս։ Նրանց խնդիրը բոլորովին այլ է՝ հետ մղել Մոսկվային և մյուս տարածաշրջաններին, լարվածության նոր օջախ ստեղծել Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո։ Բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ կատարել Երևանի, Բաքվի և Մոսկվայի բրձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները»,– ասել է նա։
Անդրադառնալով ռազմաբազան ՀՀ–ից հանելու մասին քննարկումներին, Լավրովը շեշտել է․ «Վնասակար ենք համարում Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության մասին դատողությունները։ Ռազմաբազան տեղակայելու մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ առաջին հերթին հենվելով ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր խնդրի վրա։ Այսօր մեր զինվորականներն այս տարածաշրջանում խաղաղության ապահովման առանցքային տարրն են»։