«Եթե ինչ-որ հարցեր ինձ չեք տվել, ապա ինձ մի մեղադրեք դրանց չպատասխանելու համար»։
Ես կարծում եմ , որ արդար չէ ինձ մեղադրել լռելու մեջ։ Այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգությունից հետո սա 5-րդ հանդիպումն է լրագրողների հետ։ Այդ շփումների ըթնացքում ես պատրաստ եմ եղել պատասխանելու ձեր ցանկացած հարցի։
Այս մասին այսօր դատական հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Եթե ինչ-որ հարցեր ինձ չեք տվել, ապա ինձ մի մեղադրեք դրանց չպատասխանելու համար»,- ասաց Սերժ Սարգսյանը։