Ավելի վաղ Միլեյն արտակարգ հրամանագիր էր ստորագրել տնտեսության ազատականացման ուղղությամբ ավելի քան 300 բարեփոխումների նախապատրաստության մասին:
Բուենոս Այրեսում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ իրենց բողոքն արտահայտելու Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի բարեփոխումների դեմ՝ դրանք անվանելով ապօրինի:
Ավելի վաղ Միլեյն արտակարգ հրամանագիր էր ստորագրել տնտեսության ազատականացման ուղղությամբ ավելի քան 300 բարեփոխումների նախապատրաստության մասին: Արգենտինայում նոյեմբերի 19-ին կայացած նախագահական ընտրությունում հաղթել է ընդդիմադիր Խավիեր Միլեյը: Նա 10 տոկոսով առաջ է անցել իր մրցակցից՝ իշխող կուսակցության թեկնածու Սերխիո Մասայից։
Միլեյը բազմիցս հայտարարել է, որ արտաքին քաղաքականության մեջ մտադիր է կենտրոնանալ Վաշինգտոնի հետ կապերի վրա, այլ ոչ թե BRICS-ի երկրների: Նրա խոսքով՝ Բուենոս Այրեսը պետք է հրաժարվի պեսոյից և միանա այն երկրներին, որոնք ԱՄՆ դոլարը որպես պաշտոնական արժույթ են օգտագործում, ինչպես նաև վերացնի Կենտրոնական բանկը և մի քանի նախարարություններ՝ կրճատելով պետական ապարատը: