Հիմա մարդը չի կարող այդպես վարվել, որովհետև՝ 1,2,3, տուգանքի բալերը կկուտակվեն, ու ինքը կզրկվի մեքենա վարելու հնարավորությունից։
«Նախկինում ի՞նչ համակարգ ունեինք. մարդիկ կարող էին մինչև 500.000 դրամ տուգանվել (մենք իմիջիայլոց, իջեցրինք տուգանքները), և համակարգն ասում էր՝ խնդիր չունես, կարող ես 100 քշել, 300, 400, փողդ վճարի՝ շարունակի նույն ձևով վարել։ Եղած քաղաքականությունը խրախուսում էր քաղաքացուն, որ եթե հնարավորություն ունի, գրպանը ներում է, ինչքան ուզի, խախտում անի։ Ինչ ուզում ես արա, վճարի, գնա քո ճանապարհով»․ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետությունն ասում էր՝ խախտում արա, պետությանը եկամուտներ բեր․ ու ոչ միայն պետությանը։ Հիմա մարդը չի կարող այդպես վարվել, որովհետև՝ 1,2,3, տուգանքի բալերը կկուտակվեն, ու ինքը կզրկվի մեքենա վարելու հնարավորությունից։ Իսկ եթե վարորդական իրավունքից զրկված վիճակում վարի մեքենան, քրեական պատասխանատվության կենթարկվի»,- ասել է նա։
Վարչապետը նաև հավելել է, որ բալային համակարգով կարգապահությունն ավելացնելու մեխանիզմ են ստեղծում. «Արձանագրում ենք, որ քաղաքացին մեզ համար տուգանքի մատերալ չի, և երկրորդ՝ մենք իր խախտումը չենք խրախուսում, բայց եթե շարունակում է խախտում անել, ասում ենք՝ Հայաստանի ճանապարհներով չպետք է մեքենա վարես»։