ՀՖՖ-ն բաշխել է ՈւԵՖԱ-ի համերաշխության գումարները հայկական ակումբների միջև

Համաձայն ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված պահանջների` համերաշխության վճարները չեն բաշխվում տվյալ մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խմբային փուլին մասնակցած ակումբներին։

ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Առաջին հարցը նվիրված էր 2022/2023թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման գործընթացի կազմակերպմանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշել է ՀՖՖ-ին հասանելիք ընդհանուր 1 միլիոն 355 հազար եվրո գումարը բաշխել Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջնության մասնակից 15 ակումբների միջև անհավասարաչափ (տոկոսային հարաբերակցությամբ)՝ համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստում հաստատված չափորոշիչներիի.

«Ուրարտու»՝ 250.000

«Շիրակ»՝ 145.000

«Վան»՝ 135.000

«Նոա»՝ 120.000

«Ալաշկերտ»՝ 120.000

«Արարատ»՝ 120.000

«Արարատ-Արմենիա»՝ 115.000

«Lեռնային Արցախ»՝ 150.000

«Վեստ Արմենիա»՝ 45.000

«Գանձասար»՝ 40.000

«Միկա»՝ 40.000

«Սյունիք»՝ 30.000

«Oնոր»՝ 15.000

«Նիկարմ»՝ 15.000

«Անդրանիկ»՝ 15.000

Համաձայն ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված պահանջների` համերաշխության վճարները չեն բաշխվում տվյալ մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խմբային փուլին մասնակցած ակումբներին։ Այս պարագայում, 2022/2023թթ ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարներից անմասն կմնա 2022/2023թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցած «Փյունիկը», ինչպես 2021/2022թթ. մրցաշրջանում՝ «Ալաշկերտը»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print