«Հեզբոլլահ»-ը պետք է ենթարկվի ՄԱԿ-ի հրադադարի համաձայնագրին․ Քոհեն

«Մենք կգործենք դիվանագիտական տարբերակն առավելագույնս օգտագործելու համար: Բայց եթե դա չաշխատի, բոլոր տարբերակները սեղանին են»,- հավելել է Քոհենը:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը ուղերձ է հղել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահին։ Նա համապատասխան հայտարարություն է արել՝ օտարերկրյա դեսպաններին ցույց տալով սահմանամերձ շրջանները։

«Նասրալլահը պետք է հասկանա, որ հաջորդն ինքն է», — ասել է ԱԳ նախարարը:

Քոհենն ասել է, որ «Հեզբոլլահ»-ը պետք է ենթարկվի 2006 թվականին ՄԱԿ-ի հրադադարի համաձայնագրին, որը պահանջում է շարժման ուժերին հետ քաշել սահմանային տարածքից:

«Մենք կգործենք դիվանագիտական տարբերակն առավելագույնս օգտագործելու համար: Բայց եթե դա չաշխատի, բոլոր տարբերակները սեղանին են»,- հավելել է Քոհենը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print