Ռուսական ԶՈՒ-ն թևավոր հրթիռիներով հարվածներ է հասցրել Ուկրաինային

Դրանցից որոշների թիրախները եղել են օբյեկտներ Լվովի մարզում:

Դեկտեմբերի 29-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի մի քանի շրջանների վրա։ Լվովի և Խարկովի իշխանությունները զեկուցել են ուկրաինական հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։ Ռուսաստանը օգտագործել է ինչպես Shahed անօդաչու թռչող սարքեր, այնպես էլ հրթիռներ՝ արձակված Tu-95MS ռազմավարական ռմբակոծիչներից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը ողջ գիշեր նախազգուշացրել են երկրի տարբեր շրջանների բնակիչներին անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի մասին։ Դրանցից որոշների թիրախները եղել են օբյեկտներ Լվովի մարզում: Լվովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկինը զեկուցել է «Շահեդ» ԱԹՍ-ի հարձակման և տարածաշրջանում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։ Զանգվածային հրթիռային հարձակման մասին է հայտնել Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Նրա խոսքով՝ քաղաքում առնվազն վեց պայթյուն է լսվել։ Ավելի ուշ պաշտոնյան հավելել է, որ  գրանցվել է առնվազն ութ հարված, նախնական տվյալներով՝ С-300 և X-22 հրթիռներից։ Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են պայթյունների մասին Զապորոժիեում և Կիևում, իսկ մոնիտորինգային ալիքները հաղորդում են ռուսական հրթիռների շարժման մասին Նիկոլաևի, Օդեսայի շրջանի, Կրիվոյ Ռոգի, Կրոպիվնիցկի և նաև՝ արևմտյան շրջանների ուղղությամբ: BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ զանգվածային հրթիռային հարձակումը շարունակվում է։

Մոնիտորինգային ալիքները գրում են ռուսական ինքնաթիռներից «Կինժալ» հիպերձայնային հրթիռների արձակման մասին։ Կիևում պայթյունների երկրորդ ալիքն է գրանցվել։ Կրկին պայթյուններ մայրաքաղաքում. ՀՕՊ-ն աշխատում է ինտենսիվ»,- գրում է Կիևի քաղաքապետարանի Telegrma-ալիքը։ Դնեպրից և Կիևից հայտնում են հրդեհների, ինչպես նաև՝ հնարավոր զոհերի մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print