Ըստ Սանոսյանի, Սյունիքից պարբերական չվերթներ չեղարկվում են եղանակային պայմաններից ելնելով, ուստի իրենք նախատեսել են համապատասխան սարքեր տեղադրել։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է այս տարի շահագործման հանձնված Կապանի օդանավակայանի գործունեությանը։
Նրա խոսքով, Կապանից իրականացվել է 22 չվերթ, տեղափոխվել է 189 ուղևոր։
Նախարարը մանրամասնել է, որ մեծամասամբ ինքնաթիռի տոմսերը բոլորը վաճառված չեն լինում. «Հատկապես դեկտեմբերին որոշակի դրական տենդենց տեսնում ենք»,- ասել է նա։
Ըստ Սանոսյանի, Սյունիքից պարբերական չվերթներ չեղարկվում են եղանակային պայմաններից ելնելով, ուստի իրենք նախատեսել են համապատասխան սարքեր տեղադրել։
Սանոսյանը նաև ասել է, որ 2023թ. 11 ամիսներին Հայաստանում եղել է 40.971 չվերթ, սպասարկվել 5 մլն 444.441 ուղևոր։ Ըստ նրա, այս տարի մոտ 10.000 չվերթ ավել է իրականացվել. «Օդանավակայանն աշխատում է գերծանրաբեռնված, և ուրախ ենք, որ ավիացիայի ոլորտում նման առաջընթաց ունենք»։