ԲՏԱ նախարարի հրաժարականի լուրը խոսնակը ոչ հերքում է, ոչ՝ հաստատում

Այսօր կրկին մամուլում լուրեր են շրջանառվում, որ  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Լուրի իսկությունը ճշտելու նպատակով Tert.am-ը կապ հաստատեց նախարարի խոսնակի հետ։

Նա սակայն ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց նախարարի ազատման մասին լուրը։

«Սպասենք պաշտոնական տեղեկատվությանը»,- հորդորեց Խաչատրյանի խոսնակը։

Ավելի վաղ Ռոբերտ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ  իր պաշտոնանկության հարցի քննարկում չի եղել և շարունակելու  է պաշտոնավարել՝ պատասխանելով իր հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին և այն հարցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չէ իր գործունեությունից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print