Իրանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն նաև Իրան-Թուրքիա տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի առավոտյան բարձրաստիճան քաղաքական ու տնտեսական պատվիրակության հետ մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, գրում է Mehr-ը։
Այցի ընթացքում Ռաիսին կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանձնազրույցին։
Իրանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն նաև Իրան-Թուրքիա տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին։
Այնուհետեւ նրանք ԶԼՄ ներկայացուցիչների հետ ասուլիսում կներկայացնեն իրենց խորհրդակցությունների արդյունքները։
Ռաիսին և Էրդողանը կմասնակցեն Իրանի և Թուրքիայի գործարարների և տնտեսական առաջնորդների համատեղ հանդիպմանը, իսկ Իրանի նախագահը հանդիպում կունենա նաև Թուրքիայի իրանական համայնքի հետ։
Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով թուրքական աղբյուրին, հայտնել էին, որ Ռաիսիի և Էրդողանի բանակցությունները նվիրված են լինելու Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին։
Ռաիսիի այցը, որը նախատեսված էր նոյեմբերի վերջին, հետաձգվել է երկու տարածաշրջանային տերությունների արտգործնախարարների հակասական գրաֆիկների պատճառով, ասել է պաշտոնյան։ Այդ ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը գտնվում էր Նյու Յորքում՝ Գազայի հարցով մուսուլմանական երկրների «կոնտակտային խմբի» կազմում։